07 Հուլ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
17.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բագրատ սրբազանը ոչ մի աhաբեկչական խմբավորում չի ստեղծել, այսինքն ես չէի կարող գոյություն չունեցող որևէ բանի սատարել, Վեհափառն էլ չէր կարող հովանավորել. Միքայել սրբազան

Բագրատ սրբազանը ոչ մի աhաբեկչական խմբավորում չի ստեղծել, այսինքն ես չէի կարող գոյություն չունեցող որևէ բանի սատարել, Վեհափառն էլ չէր կարող հովանավորել. Միքայել սրբազան

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն  իր պաշտպանների թիմի միջոցով արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը:

«Այս առավոտ, իմ նկատմամբ հատուկ ուղղորդմամբ ապօրինի քրեական հետապնդում պատվիրած և իմ կալանավորումը հրահանգած ոմն …………… (լրացնել ըստ ճաշակի) հերթական սուտ և զրպարտչական հայտարարությունն է արել Վեհափառ Հայրապետի, իմ և Բագրատ սրբազանի հասցեին:

Այս առնչությամբ կասեմ միայն, որ իմ համոզմամբ Բագրատ սրբազանը ոչ մի ահաբեկչական խմբավորում էլ չի ստեղծել:

Հետևաբար ես չէի կարող գոյություն չունեցող որևէ բանի սատարել կամ մասնակցել, ուստիև Վեհափառ Հայրապետն էլ չէր կարող գոյություն չունեցող որևէ բանի հովանավորել:

Հասկացա՞ր, այ ………. (լրացնել ըստ արժանվույն)»,- նշել է Աջապահյանը:

Ռազմագերիներ