08 Հուլ
2025
26.4° c ԵՐԵՎԱՆ
18.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պեկինը Թեհրանին նավթի դիմաց մատակարարել է հեռահար զենիթահրթիռային համակարգեր

Պեկինը Թեհրանին նավթի դիմաց մատակարարել է հեռահար զենիթահրթիռային համակարգեր

Չինաստանն Իրանին մատակարարել է HQ-9B զենիթահրթիռային համակարգեր Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ավարտից հետո․ հայտնել է Ազատ Իրան Telegram ալիքը։

Նշվել է, որ Իրանը HQ-9B-ի համար իբրև վճար Չինաստանին նավթ է մատակարարել։

HQ-9B-ն չինական հեռահար զենիթահրթիռային համակարգ է։ Այն նախատեսված է ինքնաթիռներ, թևավոր հրթիռներ և ուղղաթիռներ ոչնչացնելու համար։ Սա չինական հակաօդային պաշտպանության առաջին համակարգն է, որը կարող է որսալ բալիստիկ հրթիռներ։ Զենիթահրթիռային համակարգը մշակվել է S-300-ի հիման վրա։

Հիշեցնենք, որ Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն հունիսի 26-ին՝ Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ավարտից երկու օր անց, այցելել է Չինաստան։

Ռազմագերիներ