09 Հուլ
2025
23.3° c ԵՐԵՎԱՆ
12.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը ցանկանում է վարկաբեկել Հայ եկեղեցին որպես ինստիտուտ՝ ընտրությունների նախօրեին․ Զատուլին

Փաշինյանը ցանկանում է վարկաբեկել Հայ եկեղեցին որպես ինստիտուտ՝ ընտրությունների նախօրեին․ Զատուլին

Ռուս ուղղափառ եկեղեցին (ՌՈՒԵ) պետք է արձագանքի Հայ եկեղեցին հակաքրիստոսից «ազատագրելու» մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին․ НСН -ի հետ զրույցում նշել է Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Ռուսաստանը չպետք է լռի՝ սա ներկայացնելով որպես Հայաստանի ներքին գործ։ Ռուսաստանը չի կարող բացարձակապես անտարբեր լինել տեղի ունեցողի նկատմամբ՝ ո՛չ հանրային, ո՛չ պետական մակարդակով և հատկապես՝ կրոնական մակարդակով։ Ես զարմացած եմ, որ սա դեռևս չի դարձել մեր դավանանքների, առաջին հերթին՝ Ռուս ուղղափառ եկեղեցու որևէ հայտարարության թեմա։ ՀԱԵ-ն աշխարհի ամենահին քրիստոնեական եկեղեցին է։ Ավելորդ չէր լինի, որ մեր եկեղեցու հոգևորականներն ուշադրություն դարձնեին դրան, չնայած իրենց ողջ ցանկությանը՝ մնալ մի կողմում և խնդիրներ չստեղծել Ադրբեջանի մուսուլման հոգևորականության հետ հարաբերություններում», – նշել է Զատուլինը։

Պատգամավորի խոսքով՝ ՀԱԵ-ն կարող է դառնալ հայերի համար հեղինակություն՝ Փաշինյանի «անբարոյական» քաղաքականության ֆոնին։

«Փաշինյանը ցանկանում է վարկաբեկել Հայ եկեղեցուն որպես մի ինստիտուտ, որը կարող է լինել բարոյական հեղինակություն: Պետական ասպարեզում Փաշինյանի արած ամեն ինչ անբարոյական է: Եվ նա, իհարկե, չի կարող չհասկանալ, որ դա չի կարող հավանության արժանանալ հավատացյալների և հոգևորականության կողմից: Շատերը դեմ են նրան, քանի որ հասկանում են, որ Փաշինյանի ընտրած ուղին հայ ժողովրդին տանում է փակուղի: Նա այսպես գործում է լիովին գիտակցաբար 2026 թվականի ընտրությունների նախօրեին», – նշել է հանձնաժողովի փոխնախագահը։

 

Ռազմագերիներ