09 Հուլ
2025
29.1° c ԵՐԵՎԱՆ
17.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բռունցքներ, թռչող շշեր ու վիրավորանքներ ԱԺ-ում. Քրեական հետապնդման հիմքը կա

Բռունցքներ, թռչող շշեր ու վիրավորանքներ ԱԺ-ում. Քրեական հետապնդման հիմքը կա

ՔՊ–ականը սպառնում էր «վիզ պոկել», ընդդիմադիրները փորձում պաշտպանվել: Ծեծկռտուք բառը թերևս մեղմ բնութագրիչ է խորհրդարանի հուլիս 8-ի աշխատանքը նկարագրելու համար: Ազգային ժողովի նիստերի դահլիճում ոչ միայն խախտվեցին քաղաքական էթիկայի բոլոր սահմանները, այլև՝ ֆիզիկական անձեռնմխելիության սկզբունքը։ Բռունցքներ, սուր արտահայտություններ, վիրավորանքներ, քաշքշուկ,  վերջում էլ՝ ՊՊԾ աշխատակիցներ:  Եւ այս ամենը ուղիղ հեռարձակմամբ, քաղաքացիների աչքի առաջ։

Խորհրդարանում քննարկվում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու ու կալանավորելու դատախազի միջնորդությունը: Մեկ օր առաջ էլ նույն խմբակցության ղեկավարն ու քարտուղարը՝ Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանն էին զրկվել անձեռնմխելիությունից, այժմ գործերն են պատրաստում քրեական հետապնդում հարուցելու համար:  Իսկ վեճն ու քաշքշուկ հաջորդեցին Արթուր Սարգսյանի ելույթին:

Ռազմագերիներ