09 Հուլ
2025
24.3° c ԵՐԵՎԱՆ
12.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գիտենք, որ ձեզ հանձնարարված է հուլիսի 9-ի առավոտյան հարձակվել Վեհարանի վրա. Ռուբեն Մելիքյանը՝ իրավապահներին

Գիտենք, որ ձեզ հանձնարարված է հուլիսի 9-ի առավոտյան հարձակվել Վեհարանի վրա. Ռուբեն Մելիքյանը՝ իրավապահներին

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.

«Գիտենք, որ ձեզ հանձնարարված է վաղը՝ հուլիսի 9-ին, չորեքշաբթի օրը, առավոտյան հարձակվել Վեհարանի վրա։ Դուք էլ վախի ու փոքրոգության պատճառով համաձայնվել եք։ Ձե՛ր ընտրությունն է։ Դու՛ք եք պատասխան տալու՝ անձնապես ու սերնդե-սերունդ։

Պարզապես կուզենայի՝ իմանայիք մի փոքր նյուանս. ամեն չորեքշաբթի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ հիշատակում է Հուդայի մատնությունը։ Հենց ա՛յդ օրն է այդ ստահակը հոգին ծախել սատանային։ Հենց ա՛յդ օրն է օրվա իշխանություններից ստացել անիծյալ պարգևավճարը՝ 30 արծաթը։

Ձեզ Վեհարան ուղարկողները շա՛տ լավ գիտեն այս ամենը։ Նրանք դիտավորյալ են ձեզ դարձնում լիարժեք հուդա։ Դուք է՛լ իմացեք»:

Ռազմագերիներ