
ՄԱԿ-ում հույս են հայտնել, որ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը կկարգավորվի օրենքի շրջանակներում
ՄԱԿ-ը հույս ունի, որ ՀՀ իշխանության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև տարաձայնությունները կհարթվեն օրենքի համաձայն՝ պատշաճ իրավական գործընթացի շրջանակներում. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Անտոնիո Գուտերեշի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը.
«Մենք հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և հույս ունենք, որ իրավիճակը կկարգավորվի պատշաճ իրավական գործընթացի շրջանակներում», – ասել է նա՝ պատասխանելով հարցին: