25 Նոյ
2024
8.5° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անընդունելի է վերջին օրերին որոշ դեմքերի՝ պետականության հիմքերի կազմաքանդմանն ուղղված քայլերը. Արցախի ԱԺ նախագահ

Անընդունելի է վերջին օրերին որոշ դեմքերի՝ պետականության հիմքերի կազմաքանդմանն ուղղված քայլերը. Արցախի ԱԺ նախագահ

Անընդունելի է վերջին օրերին հանրային հարթակներում կեղծ
համախմբման կոչերի քողի տակ հանդես եկող որոշ դեմքերի՝ մեր պետականության հիմքերի կազմաքանդմանն
ուղղված քայլերը. այս մասին ասված է ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի տարածած հաղորդարության
տեքստում:

«Ես Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ստանձնել եմ քաղաքական ուժերի
համախոհության արդյունքում: Համոզված եմ, որ այդ համախմբումը միս ու արյուն է տալու
պետականության պահպանման վեհ գաղափարին, որի լեգիտիմ ներկայացուցիչներն են Նախագահի
և Ազգային ժողովի ինստիտուտները:

Բոլոր այն քայլերը, որոնք միտված են սեպ խրելու և ընդհանրապես պետական
կառույցների տարանջատմանն ու հակադրությանը, բացառապես թշնամանք են ստեղծում երկրի
ներսում և ջուր լցնում թշնամու ջրաղացին»,-ասել է Իշխանյանը:

Նա նշել է, որ ինքը, որպես երկրի քաղաքական ղեկավարությունը ստանձնած
երկրորդ դեմք պատրաստ է իր բոլոր ուժերը ներդնել՝ համատեղ որոշումներ կայացնելու և
այս իրավիճակից մեր հանրապետությունը նվազագույն վնասներով դուրս բերելու ուղղությամբ:

«Որպես օրենսդիր մարմնի ղեկավար, համոզված եմ, որ ԱՀ Ազգային ժողովը
կստեղծի բոլոր պայմանները՝ դառնալու ոչ միայն քաղաքական քննարկումների, այլև հանրության
խնդիրները ներկայացնող և լուծումներ առաջադրող հարթակ:

Վստահեցնում եմ ձեզ, որ Ազգային ժողովը պատրաստ է հյուրընկալել
հանրության կառուցողական միտում ունեցող տարբեր շերտերի և պատրաստակամ է լսելու բոլորի
կարծիքը և այն ներկայացնելու թե´ ԱՀ նախագահին, թե´ պատկան մարմիններին»,-ասված է հայտարարության
մեջ: