Հելեն Դադայանի մորեղբայրը կոչով է հանդես եկել և հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Երևան-Գյումրի ավտոճանապարհին 11 մարդու կյանք խլած ողբերգական
ավտովթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանի մորեղբայրը՝ Մուշեղ Սաֆարյանը,
բաց նամակ է հղել Արցախի իշխանությանը և հայ հանրությանը։
«Արդեն 8-րդ օրն է՝ Եվրասիա համալսարանի ուսանող, Ճարտարի բնակչուհի
Հելեն Դադայանի աճյունը գտնվում է Գորիսում։ Այս օրերին բազմաթիվ ակցիաներ իրականացվեցին
Երևանում, Արցախում ու Կարմիր խաչում, որը ոչ միայն չի կարողանում տեղափոխել
աճյունը, այլ ամեն օր ստում է։ Նա դարձավ այս անմարդկային գազանությունների մասնակից
և կատարող՝ առանց զգալու, որ ստեղծված անմարդկային իրավիճակը լուծելու միակ միջազգային
կազմակերպությունն է։
Կարմիր խաչին կոչ եմ անում և պահանջում, որ անհապաղ, ոչ ուշ, քան
այսօր կամ վաղը, փակել և վտարել Արցախից թուրքական Կարմիր խաչի մասնաճյուղը։ Այդ կազմակերպությունը
չի կատարել և չի կատարում Ժնևյան կոնվենցիայով իր հիմնական առաքելությունը,
ըստ էության, Արցախի թուրքական Կարմիր խաչը հստակ կատարում է Ադրբեջանի իշխանությունների
և անվտանգության մարմինների թելադրանքը։ Ակնհայտ է, որ թուրքական
Կարմիր Խաչը ոչ միայն ձախողված է և շեղվել է իր հիմնական առաքելությունից,
այլև հստակ սպառնում է Արցախի անվտանգությանը»,-գրել է Հելենի մորեղբայրը։
Նա կոչ է արել իր հայտարարությունը դիտարկել որպես հանցագործության
մասին հաղորդում։