10 Հուլ
2025
27.3° c ԵՐԵՎԱՆ
19.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

Աբու Դաբիում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը․ այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը մեկնարկել էր հուլիսի 10-ին՝ առավոտյան ժամը 09։10-ին։ Հանդիպումը մի պահ ընդմիջվել էր, այնուհետև շարունակվել։

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը և ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

Ադրբեջանական կողմից հանդիպմանը ներկա էին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխվարչապետ Ադրբեջան-Հայաստան սահմանազատման հանձնաժողովի նախագահ Շահին Մուստաֆաևը, Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Ռազմագերիներ