10 Հուլ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
19.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրախորհրդարանը մերժել է Ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու առաջարկը

Եվրախորհրդարանը մերժել է Ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու առաջարկը

Եվրախորհրդարանը մերժել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու առաջարկը․ դրան կողմ է քվեարկել 175 պատգամավոր, 360-ը՝ դեմ։

Նախաձեռնությունը շրջանառության մեջ էր դրել Ռումինիայի աջակողմյան պատգամավոր Գեորգե Պիպերեան՝ մեղադրելով Հանձնաժողովին վատ կառավարման, կոռուպցիայի ու լիազորությունների չարաշահման համար, հատկապես՝ Covid-19-ի համաճարակի ժամանակ։

Նախօրեին  ելույթ ունենալով խորհրդարանում, Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ չի ընդունում մեղադրանքները՝ պնդելով, թե իր հակառակորդները դավադրություններ են հրահրում։

Սա Եվրահանձնաժողովի նախագահին իմփիչմենթի ենթարկելու առաջին փորձն էր անցած ավելի քան 10 տարում։

Ռազմագերիներ