25 Նոյ
2024
8.5° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դադարել լինել Երևան-Բաքու անտեսանելի ձեռքի խաղալիքը, որի նպատակն Արցախը ներսից քանդելն է. Վահե Հովհաննիսյան

Դադարել լինել Երևան-Բաքու անտեսանելի ձեռքի խաղալիքը, որի նպատակն Արցախը ներսից քանդելն է. Վահե Հովհաննիսյան

Անհնար է պատկերացնել, որ Անկախության հռչակագրի ընդունման
33-րդ տարում մենք ունենք Արցախի կորստի, ՀՀ պետականության կորստի վտանգ և միասնական
հասարակության կորստի փաստ. իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծերի անդամ Վահե
Հովհաննիսյանը:

«Ճակատագրական պահին ազգային հայրերի բացակայություն, առաջնորդության
բացակայություն։ Հետևաբար՝ համատարած անհուսություն. սա տարբեր որակի միլիոնավոր անհատներից
կազմված բնակչություն է, որի մի մասը դեռևս ապրում է այս տարածքներում։  Ու սա
չի արել թուրքը, սա արել ենք մենք։ Այս իրականության հեղինակը հայ ժողովուրդն է՝ իր
որոշ որակների պատճառով, որը չհասկացավ՝ ինչ է պետությունը, ու չդարձավ պետական մտածողությամբ
ազգ և ժամանակին չկասեցրեց սխալ ընթացքը»,-գրել է Հովհաննիսյանը։

Նա առանձնացրել է այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն հենց այսօր:

«Արցախում կասեցնել ներքին քաոսի՝ արդեն երևացող պրոցեսը։
Արցախում կասեցնել պետական ինստիտուտների քանդման պրոցեսը։ Դադարեցնել ներքին խառնակչությունը
և Երևանից կամ այլ վայրից կառավարվող որևէ պրոցես։ Արցախը պետք է կառավարվի Արցախից։
Արցախում կան սեփական կենսագրությամբ հեղինակություն վայելող դեմքեր, և նրանք ամեն
ջանք պետք է դնեն՝ Արցախի սողացող կազմաքանդումը կասեցնելու համար։ Արցախից դուրս կան
հեղինակավոր դեմքեր, ովքեր պետք է միանան այդ գործին»։ Սա մեր և´ խնդրանքն է, և´ պահանջը։
Պետք է խոսել իրար հետ, խոսել մարդկանց հետ, ովքեր չեն հասկանում են, որ կարող են լավ,
ազնիվ մղումներ ունենալով՝ դառնալ «Երևան-Բաքու անտեսանելի ձեռքի» խաղալիքը, որի նպատակը
Արցախը ներսից քանդելն է։ Եթե մենք այսօր պահը բաց թողեցինք, ու պրոցեսը Արցախում գնաց
կա´մ քաոսի, կա´մ խունտաների տրամաբանությամբ, համարեք՝ թեման փակ է։ Պետական ինստիտուտների
պահպանում, էֆեկտիվ կառավարում, համատեղ լուծումների մշակում. սա դեպի փրկություն տանող
միակ ճանապարհն է»,-գրել է նա։

Վահե Հովհաննիսյանը կոչ է արել Հայաստանում սկսել զանգվածային հանրային
պրոցես, որը պետք է տարբերվի նախորդներից ասելիքով և նոր հարթակով:

«Մենք ունենք բոլոր նախադրյաները և բոլոր ռեսուրսները՝ ճիշտ աշխատելու
դեպքում էապես փոխելու աղետի տանող այս ընթացքը»,-եզրափակել է նա։