14 Հուլ
2025
38.2° c ԵՐԵՎԱՆ
32.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինայի գաղտնի ծառայությունը հայտարարել է, որ սպանել է Կիևում գեներալի սպանության մեջ կասկածվող ռուս գործակալների

Ուկրաինայի գաղտնի ծառայությունը հայտարարել է, որ սպանել է Կիևում գեներալի սպանության մեջ կասկածվող ռուս գործակալների

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը սպանել է ռուսական գաղտնի ծառայության անդամների, ովքեր հետախուզվում էին անցյալ շաբաթ Կիևում գնդապետի սպանության կասկածանքով․ գրում է The Guardian-ը՝ հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայությանը։ 

Նշվում է, որ գործողության նպատակն էր Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայություն (ԱԴԾ) գործակալներին ձերբակալելը։ Նրանք, ըստ Ուկրաինայի անվտանգության ծառայության, կանգնած էին հինգշաբթի Կիևում գնդապետ Իվան Վորոնիչի սպանության հետևում։

«Այսօր առավոտյան անցկացվել է հատուկ գործողություն, որի ընթացքում Ռուսաստանի ԱԴԾ անդամները դիմադրություն են ցույց տվել, ուստի նրանք վերացվել են», – ասվում է Ուկրաինայի անվտանգության ծառայության տարածած հայտարարության մեջ։

Տեղի ունեցածի առնչությամբ՝ ռուսական կողմը դեռևս հանդես չի եկել հայտարարությամբ։

Ռազմագերիներ