
Էրդողանի աշխատակազմում տեղյակ չեն ամերիկացիների՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կառավարելու մտադրության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմն արձագանքել է ամերիկյան կողմի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կառավարելու մտադրության մասին տեղեկություններին. փոխանցում է РИА Новости գործակալությունը:
«Մենք տեղյակ չենք դրա մասին, ուստի չենք կարող որևէ բան մեկնաբանել», – հայտնել են գործակալությանը Թուրքիայի նախագահի աշխատակազմից:
Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան, ԱՄՆ նախագահի` Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է կառավարել տրանսպորտային միջանցքը՝ առաջ մղելու Բաքվի և Երևանի միջև բանակցությունները։