12 Օգս
2025
29.3° c ԵՐԵՎԱՆ
23.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը զրուցել են հեռախոսով

Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը զրուցել են հեռախոսով

Ռուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով զրուցել են․ այս մասին X-ի իր էջում գրել է Զելենսկին:

«Շատ լավ զրույց էր։ Ես շնորհակալություն եմ հայտնել նրան Ուկրաինային աջակցելու և սպանությունները դադարեցնելու, նաև երկարատև ու արդար խաղաղություն հաստատելու ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամության համար», – նշել է Զելենսկին՝ հավելելով, – «նախագահ Թրամփը խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ իր հանդիպման մասին»։

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ քննարկել են հնարավոր լուծումները՝ ռուսական հարձակումներից պաշտպանությունն ուժեղացնելու և ուկրաինական դիրքերը առավել ամրապնդելու ուղղությամբ։

Ռազմագերիներ