15 Հուլ
2025
29.1° c ԵՐԵՎԱՆ
22.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հակակոռուպցիոն կոմիտեն չի մեկնաբանում Դիանա Գասպարյանին մեղադրանք առաջադրելու տեղեկությունը

Հակակոռուպցիոն կոմիտեն չի մեկնաբանում Դիանա Գասպարյանին մեղադրանք առաջադրելու տեղեկությունը

էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք առաջադրելու մասին լուրը Հակակոռուպցիոն կոմիտեն չի մեկնաբանում: ABC media-ի հետ զրույցում տեղեկությունը ո՛չ հերքել են, ո՛չ հաստատել։

Հիշեցնենք, որ Armlur.am-ը տեղեկություն էր տարածել, թե նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ տեղեկություն նկար, որ նա հարցաքննվել է:

37-ամյա Դիանա Գասպարյանը հրաժարական էր տվել 2025 թվականի մայիսին՝ մոտ 7 տարվա պաշտոնավարումից հետո: Այս ընթացքում բազմաթիվ սկանդալային պատմությունների կիզակետում հայտնված Գասպարյանը տեղեկացրել էր, որ պաշտոնից հրաժարվում է ժամանակն այսուհետ ընտանիքին նվիրելու համար:

 

Ռազմագերիներ