16 Հուլ
2025
29.3° c ԵՐԵՎԱՆ
22.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան հնարավոր է օգոստոսին վերականգնեն Իրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները

Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան հնարավոր է օգոստոսին վերականգնեն Իրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները

Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան մինչև օգոստոսի վերջ կվերականգնեն Իրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները, եթե միջուկային համաձայնագրի հարցում առաջընթաց չգրանցվի․ գրում է Al Jazeera-ն՝ հղում անելով արևմտյան դիվանագետների ու պաշտոնյաների։

Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները, որոնք վերացվել էին 2015 թվականի համաձայնագրով՝ նրա միջուկային ծրագրի նկատմամբ սահմանափակումներ և մոնիթորինգ թույլատրելու դիմաց, կվերականգնվեն «ամենաուշը» մինչև հաջորդ ամսվա վերջ, եթե առաջընթաց չլինի․ լրագրողներին ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։

«Ֆրանսիան և նրա գործընկերները արդարացված պատճառ ունեն զենքի, բանկերի և միջուկային սարքավորումների վրա 10 տարի առաջ վերացված համաշխարհային էմբարգոները վերականգնելու համար», – լրագրողներին ասել է Բարոն Բրյուսելում Եվրամիության արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից առաջ։

Ռազմագերիներ