16 Հուլ
2025
29.3° c ԵՐԵՎԱՆ
22.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնում․ Գազայի հատվածում յուրաքանչյուր 10 երեխայից 1-ը թերսնված է

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնում․ Գազայի հատվածում յուրաքանչյուր 10 երեխայից 1-ը թերսնված է

ՄԱԿ-ի պաղեստինցի փախստականների հարցերով գործակալության՝ UNRWA-ի կողմից ղեկավարվող Գազայի կլինիկաներում հետազոտվող յուրաքանչյուր 10 երեխայից մեկը թերսնված է, քանի որ Իսրայելի կողմից մարդասիրական օգնության շարունակական շրջափակման ֆոնին տարածքում աճում է մանկական սովը․ գրում է Al Jazeera-ն

«Իսրայելի կողմից Գազա մարդասիրական օգնության մուտքը կանխելը հանգեցրել է սննդի մատակարարման լուրջ պակասի»,- հայտարարել է UNRWA-ի ղեկավար Ֆիլիպ Լազարինին՝ ստեղծված իրավիճակը որակելով որպես «մարդածին»։

Լազարինին նշել է, որ ՄԱԿ-ին պետք է թույլատրվի կատարել իր աշխատանքը Գազայում, մասնավորապես՝ «մեծածավալ մարդասիրական օգնություն հասցնել, այդ թվում՝ երեխաների համար»։

«Զինադադարի ցանկացած լրացուցիչ հետաձգում կհանգեցնի ավելի շատ մահերի», – հավելել է պաշտոնյան։

Ռազմագերիներ