16 Հուլ
2025
29.3° c ԵՐԵՎԱՆ
22.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն հետևում է Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումներին

ՌԴ-ն հետևում է Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումներին

Մոսկվան ուշադիր հետևում է Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումներին։ Ըստ Al Jazeera-ի` այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կիևին զենքի մատակարարումների վերսկսման մասին հայտարարությունից կարճ ժամանակ անց։

Պեսկովը նաև նշել է, որ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև նոր հեռախոսազրույց ներկայումս նախատեսված չէ, բայց այն կարող է արագ կազմակերպվել։

Կրեմլի մեկնաբանությունները հնչել են երկու օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել ՌԴ-ի նկատմամբ՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմի պատճառով։

Հիշեցնենք, որ Թրամփը երկուշաբթի հայտարարել էր, որ Պուտինը մինչև սեպտեմբերի սկիզբ 50 օր ժամանակ ունի խաղաղության համաձայնագիր ընդունելու համար, հակառակ դեպքում իր երկիրը կբախվի ԱՄՆ-ի կողմից խիստ պատժամիջոցների հետ։

ԱՄՆ նախագահը հավելել էր, որ դրանք կլինեն երկրորդական մաքսատուրքեր, որոնք ուղղված կլինեն ՌԴ առևտրային գործընկերներին՝ երկիրը համաշխարհային տնտեսությունից մեկուսացնելու նպատակով։

Ռազմագերիներ