17 Հուլ
2025
30.2° c ԵՐԵՎԱՆ
23.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը չի պատրաստվում ստուգել Երևանի գրպանները. Զախարովա

Ռուսաստանը չի պատրաստվում ստուգել Երևանի գրպանները. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Եվրամիության կողմից Հայաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու ծրագրերին՝ նշելով, որ դա ներքաղաքական գործընթացների վրա ազդելու գործիք է եվրոպացիների ձեռքում.

«Դա բնորոշ է Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ին՝ շռայլ խոստումներ տալ, իսկ հետո այդ ֆինանսական խոստումների անվան տակ կոծկել գործընթացները՝ հանելով սերուցքը և ստանալով օգուտներ. ֆինանսատնտեսական օգնության տրամադրումը շուտվանից ազդեցության գործիք է դարձել  Եվրամիության համար», – ասել է նա:

Զախարովայի խոսքով՝ այդ միջոցներն ուղղված են արևմտամետ ուժերի ֆինանսավորմանը երկրում:

Բացի այդ՝ նա հայտարարել է, որ ԵՄ-ն զանազան խարդախություններ է անում և խոստացած միջոցներից կա՛մ երկու անգամ քիչ գումար է տրամադրում, կա՛մ ոչինչ:

Միևնույն ժամանակ Զախարովան ընդգծել է, որ ՌԴ-ն չի պատրաստվում «մտնել Երևանի գրպանները», և ԵՄ-ից ստացված միջոցների վերաբերյալ հարցերը պետք է ուղղել Հայաստանին:

Ռազմագերիներ