17 Հուլ
2025
30.2° c ԵՐԵՎԱՆ
23.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերմանիան և Մեծ Բրիտանիան սերտացնում են փոխգործակցությունը պաշտպանության ոլորտում

Գերմանիան և Մեծ Բրիտանիան սերտացնում են փոխգործակցությունը պաշտպանության ոլորտում

Գերմանիան և Մեծ Բրիտանիան առաջին համաձայնագիրն են ստորագրել Երկրորդ աշխարհամարտից ի վեր. հայտնում է BBC-ն:

Կողմերը պարտավորվել են խորացնել համագործակցությունը անվտանգության և պաշտպանության, երկկողմ առևտրի, գիտական հետազոտությունների և մի շարք այլ ոլորտներում։

Անվտանգության ոլորտում պայմանագիրը նախատեսում է համատեղ ռազմաուսումնական վարժանքների անցկացում, նաև կիբերսպառնալիքներին և տեղեկատվական պատերազմին հակազդելու աշխատանքների և զենքի արտահանման համակարգում: Բացի այդ՝ Միացյալ Թագավորությունը և Գերմանիան պարտավորություն են ստանձնել համատեղ պայքարելու անօրինական միգրացիայի դեմ:

Համաձայնություն է ձեռք բերվել ամրապնդելու երկկողմ առևտուրը ԵՄ-Մեծ Բրիտանիա համաձայնագրի շրջանակներում: Պայմանագիրը նաև խթանում է գիտության և տեխնոլոգիաների զարգացման ոլորտում համագործակցությունը՝ ներառյալ համատեղ հետազոտական նախաձեռնությունները և կրթական նախագծերը:

Ռազմագերիներ