18 Հուլ
2025
37.1° c ԵՐԵՎԱՆ
31° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ահազանգ. Դվին համայնքում վաղ առավոտից անօրինական ձերբակալություններ են. ձերբակալում են թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց

Ահազանգ. Դվին համայնքում վաղ առավոտից անօրինական ձերբակալություններ են. ձերբակալում են թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոևան ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հրավիրելով պատկան մարմինների և լրատվամիջոցների ուշադրությունը։

«Ինձ են դիմել ՀՀ Արարատի մարզի Վ. Դվին համայնքի բնակիչները՝ ահազանգելով, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ոստիկանները ներխուժել են համայնք և անօրինական ձերբակալություններ են իրականացնում։ Բնակիչների խոսքով՝ իրավապահները թույլ չեն տալիս մարդկանց իրենց առօրյա գյուղատնտեսական աշխատանքները կատարել և բացահայտ հայտարարում են՝ «տեռոր ենք անում, ահաբեկում ենք, լավ ենք անում, շուտով հատուկ ջոկատաիններ էլ կկանչենք։ Ըստ ահազանգի՝ ձերբակալում են թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց»,- գրել է պատգամավորը։

Ռազմագերիներ