
ՀԾԿՀ-ն Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ
ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից ներկայացված հաղորդման հիմքով ՀԾԿՀ նախագահը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցեց վարչական վարույթ և Ռոմանոս Պետրոսյանին նշանակեց ընկերության ժամանակավոր կառավարիչ. ասվում է ՀԾԿՀ պաշտոնական հայտարարության մեջ:
Որոշումն ուժի մեջ կմտնի ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։