
Թրամփի վարչակազմը հրահանգել է ամերիկացի դիվանագետներին չմեկնաբանել այլ երկրներում կայացած ընտրությունները. Reuters
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրահանգել է ամերիկացի դիվանագետներին չմեկնաբանել այլ պետություններում անցկացված ընտրությունների օրինականությունը կամ ազնվությունը. գրում է Reuters-ը:
Հուլիսի 17-ին Պետդեպարտամենտի ներքին հեռագրով ԱՄՆ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին ուղարկված հրամանագրում ասվում է, որ Պետդեպարտամենտն այլևս չի հրապարակելու ընտրությունների վերաբերյալ հայտարարություններ կամ գրառումներ սոցիալական ցանցերում, եթե չկա «հստակ և համոզիչ» արտաքին քաղաքական շահագրգռվածություն.
«Երբ նպատակահարմար լինի մեկնաբանել օտարերկրյա ընտրությունները, մեր ուղերձը պետք է լինի կարճ, կենտրոնացած հաղթող թեկնածուին շնորհավորելու և, ըստ անհրաժեշտության, ընդհանուր շահերը ընդգծելու վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ընտրություններին վերաբերող հաղորդագրությունները լինելու են կա՛մ պետքարտուղարի կողմից, կա՛մ Պետդեպարտամենտի խոսնակ անունից: