18 Հուլ
2025
30.3° c ԵՐԵՎԱՆ
21.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ներկայացրել ենք վճռաբեկ բողոքներ Սամվել Կարապետյանի գործով. Արամ Վարդևանյան

Ներկայացրել ենք վճռաբեկ բողոքներ Սամվել Կարապետյանի գործով. Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնում է, որ իր գործընկերներների հետ ներկայացրել է վճռաբեկ բողոքներ Սամվել Կարապետյանի գործով.

«Հարգելի գործընկերներ,

Հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը կալանավորված է: Կալանավորված է հունիսի 17-ին հրապարակավ ներկայացված հաշվեհարդարի խոստման, Գլխավոր դատախազի հաղորդման և Դատավոր Արտակ Կարապետյանի ակնհայտ ապօրինի որոշմամբ: Պատճառը պարզապես մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին լինելն է, պաշտպանելն է և քաղաքական հետապնդումը:

Հիշեցման կարգով իրավունքի հետ նվազագույն աղերս չունեցող կալանքի որոշման դեմ արդյունավետ վերաքննության իրավունքից պաշտպանության կողմը զրկվել էր դատավոր Արմեն Դանիելյանի միջոցով: Այս ամենը կատարվում էր նաև հենց այսօրվա ՀԷՑ-ի դեմ գործողությունների ապահովման նպատակով:

Գործընկերներներիս հետ միասին ներկայացրել ենք նաև վճռաբեկ բողոքներ: Միաժամանակ առաջնային ցանկանում եմ ընդգծել, որ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդումներ են ներկայացվել դատավորներ Կարապետյանի և Դանիելյանի դեմ: Նշյալ Դատավորները իրենց կայացրած դատական ակտերով ակնհայտորեն հանգեցրել են մարդու իրավունքների հիմնարար խախտումների և դատական իշխանության հեղինակազրկման», – գրել է նա:

Ռազմագերիներ