18 Հուլ
2025
30.2° c ԵՐԵՎԱՆ
21.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար. ՔԿ

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար. ՔԿ

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար. ABC media-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմնադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռ.Հ.-ն 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ։

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նույն օրը նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու համար:

Ռազմագերիներ