18 Հուլ
2025
30.3° c ԵՐԵՎԱՆ
21.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ցանկացած ապաշրջափակում պետք է իրականացվի Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ցանկացած ապաշրջափակում պետք է իրականացվի Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ տարածաշրջանային ուղիների ցանկացած ապաշրջափակում պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո.

«Երևանն է վերահսկելու Սյունիքի ճանապարհը, ամեն ինչ լինելու է ՀՀ-ի ինքնիշխանության ներքո։ Ապաշրջափակման վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է, բազմիցս հայտարարել ենք՝ ցանկացած ապաշրջափակում պետք է լինի ՀՀ ինքնիշխանության ներքո»,- ասել է դեսպանը։

Լրագրողի հարցին ի պատասխան՝ կապված Սյունիքի ճանապարհի հնարավոր վերահսկողության արտապատվիրակման հետ ԱՄՆ-ին կամ այլ երկրին, դեսպանը նշել է.

«Վարչապետը հստակ հայտարարել է, որ վերահսկողությունը կիրականացնի Հայաստանը։ Բացի դրանից՝ ուրիշ բան չեմ լսել։ Մնացածը լրատվամիջոցների ենթադրություններ են, որոնց հիման վրա պաշտոնական դիրքորոշում հայտնել չենք կարող»:

Ռազմագերիներ