
Խաղաղության պայմանագրի ստորագրմանը խանգարում է ՀՀ սահմանադրությունը․ Հաջիև
Առանց միջնորդների երկխոսությունը թույլ տվեց Բաքվին և Երևանին հասնել շոշափելի առաջընթացի. նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեք Հաջիևը։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ալիևի և Փաշինյանի միջև Աբու Դաբիում կայացած հանդիպումը կառուցողական էր և առանց միջնորդների մասնակցության։
«Մենք կարծում ենք, որ հենց այս ձևաչափն է թույլ տվել կողմերին հասնել շոշափելի առաջընթացի, մասնավորապեսէ դրական տեղաշարժեր են գրանցվել խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման, նաև սահմանազատման գործընթացում։ Ընդհանուր առմամբ, դրական դինամիկա կա տարածաշրջանային կայունության ամրապնդման ուղղությամբ», – ասել է Հաջիևը օկուպացված Շուշիում կայացած մեդիա ֆորումի ժամանակ։
Նրա խոսքով՝ քննարկվել է նաև համաձայնագրի նախաստորագրման հնարավորությունը, սակայն դրան խոչընդոտում են Հայաստանի սահմանադրության «հակասական դրույթները» և ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջնական լուծարման հարցը։
«Մինչև այս քայլերի իրականացումը փաստաթղթի նախաստորագրման թեման մնում է հետագա քննարկումների առարկա», – նշել է Հաջիևը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել էր, թե իրենք հայ-ադրբեջանական բանակցություններում, այսպես կոչված, հրաշք են գործել. ըստ Թրամփի՝ կողմերը մոտ են պայմանագրի ստորագրմանը։