
Գրոհ Մոսկվայի ուղղությամբ. գիշերը 18 ԱԹՍ է ոչնչացվել
Այս գիշեր ՌԴ պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերը Մոսկվայի ուղղությամբ թռչող 18 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել․ այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
ԱԹՍ-ներից մեկի բեկորներն ընկել են Կիևյան ավանում գտնվող բարձրահարկ շենքերից մեկի տանիքին։
Դրա հետևանքով հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է։ Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունների աշխատակիցները։
Նշենք, որ այս տարվա մայիսի 25-ին Մոսկվայի ուղղությամբ ԱԹՍ-ների գրոհի ժամանակ 6 անօդաչու էր ոչնչացվել։