17 Օգս
2025
21.1° c ԵՐԵՎԱՆ
10.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հնդկաստանի փոխնախագահը հրաժարական է ներկայացրել

Հնդկաստանի փոխնախագահը հրաժարական է ներկայացրել

Հնդկաստանի փոխնախագահ Ջագդիպ Դհանխարը հրաժարական է տվել՝ առողջական խնդիրներով պայմանավորված. փոխանցում է Hindustan Times-ը՝ հղում անելով պաշտոնյայի հայտարարությանը:

«Առողջությունս առաջնահերթություն համարելով՝ անհապաղ հրաժարական եմ տալիս Հնդկաստանի փոխնախագահի պաշտոնից», – գրել է Դհանխարը՝ շնորհակալություն հայտնելով նախագահին, վարչապետին, խորհրդարանին և կաբինետին համատեղ աշխատանքի համար:

Փոխնախագահի պաշտոնը Դհանխարը ստանձնել էր 2022 թվականի օգոստոսին:

Փոխնախագահը Հնդկաստանի նախագահից հետո երկրորդ ամենաբարձր պաշտոնն է երկրում. նա զբաղեցնում է նաև խորհրդարանի վերին պալատի նախագահի պաշտոնը։

Ռազմագերիներ