23 Հուլ
2025
37.1° c ԵՐԵՎԱՆ
32.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դոնալդ Թրամփը հայտարարում է Ճապոնիայի հետ առևտրային համաձայնագրի մասին

Դոնալդ Թրամփը հայտարարում է Ճապոնիայի հետ առևտրային համաձայնագրի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ճապոնիայի հետ առևտրային համաձայնության մասին՝ սահմանելով 15 տոկոս հարկ այդ երկրից ներմուծվող ապրանքների վրա։

«Այս գործարքը կստեղծի հարյուր հազարավոր աշխատատեղեր. նման բան երբեք չի եղել», – գրել է Թրամփը Truth Social-ում՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները «կշարունակի միշտ հիանալի հարաբերություններ ունենալ Ճապոնիայի հետ»։

Նա նշել է, որ Ճապոնիան 550 միլիարդ դոլարի ներդրում կանի ԱՄՆ-ում և կբացի իր տնտեսությունը ամերիկյան ավտոմեքենաների և բրնձի համար։

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային, AP-ի փոխանցմամբ, հաստատել է նոր առևտրային համաձայնագիրը՝ ասելով, որ այն օգուտ կբերի երկու կողմերին էլ և կօգնի նրանց համատեղ աշխատել։

Ռազմագերիներ