23 Հուլ
2025
31.3° c ԵՐԵՎԱՆ
22.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ չի կարող անել ՀՀ կառավարությունը ՀԷՑ–ի դեպքում. Կարապետյանը` դատարանի վճռի մասին

Ի՞նչ չի կարող անել ՀՀ կառավարությունը ՀԷՑ–ի դեպքում. Կարապետյանը` դատարանի վճռի մասին

Միջազգային դատարանում գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հաղթանակը ցույց է տալիս, որ աշխարհում արդարությունը գործում է, և այն չի իրականացվում Facebook-ով, ինչպես այսօր Հայաստանում․ այս մասին գրել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը։

Նարեկ Կարապետյանը մանրամասնել է, թե դատարանն իր վճռով կոնկրետ ինչ արգելքներ է սահմանել ՀՀ կառավարության համար։ Ըստ այդմ, կառավարությունը չի կարող

  • բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները
  • փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը
  • հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները
  • որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը։

Ավելի վաղ գրել էինք, որ Սամվել Կարապետյանի ընտանիքը հաղթել է ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։

Ռազմագերիներ