
Իսրայելի խորհրդարանը կոչ է արել կառավարությանը բռնակցել Հորդանան գետի արևմտյան ափը
Իսրայելի օրենսդիր մարմինը՝ Քնեսեթը, ընդունեց բանաձև, որով կոչ է անում կառավարությանը քայլեր ձեռնարկել Հորդանան գետի արևմտյան ափն Իսրայելին միացնելու ուղղությամբ. հայտնում է The Times of Israel-ը:
«Սա մեր հողն է, մեր տունն է. Իսրայելի հողը պատկանում է Իսրայելի ժողովրդին: 1967 թվականին օկուպացիան չսկսվեց, այն ավարտվեց, և մեր հայրենիքը վերադարձվեց իր օրինական տերերին: Մենք այս հողակտորի առաջին բնիկներն ենք, ուստի հրեաները չեն կարող լինել այն հողի «օկուպանտը», որը 3000 տարի կոչվել է Հրեաստան», – հայտարարել է Քնեսեթի խոսնակ Ամիր Օհանան։
Նշվում է, որ բանաձևում ամրագրված դրույթները չունեն իրավական ուժ, և բանաձևը չի ազդի Հորդանան գետի արևմտյան ափի իրավական կարգավիճակի վրա: