
Արցախցիների հասցեին ատելության կոչեր հնչեցնելու փաստով քրեական վարույթ կհարուցվի. փաստաբան
Արցախցիների հասցեին ատելության կոչեր հնչեցնելու փաստով ներկայացված հաղորդման հիման վրա Երևան քաղաքի քրեական դատարանի դատավոր Սամվել Յուզբաշյանը պարտավորեցրել է նախաձեռնել քրեական վարույթ. հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը:
Օրեր առաջ նույնանման որոշում է կայացրել նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը՝ «Գորիսում ճանապարհը պետք է փակվեր, որ արցախցիները մեռնեին» հրապարակային արտահայտության հիմքով։