25 Հուլ
2025
24.1° c ԵՐԵՎԱՆ
21.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չենք ընդունել ԱՄՆ-ի՝ ճանապարհի վարձակալման առաջարկը․ Արման Եղոյան

Չենք ընդունել ԱՄՆ-ի՝ ճանապարհի վարձակալման առաջարկը․ Արման Եղոյան

ՀՀ-ն չի ընդունել ԱՄՆ-ի՝ ճանապարհի վարձակալման առաջարկը․ ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը Factor TV-ի եթերում:

«ԱՄՆ-ն ունեցել է ճանապարհի վարձակալման առաջարկ, որը չենք ընդունել․ նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ», – ասել է նա:

Պատգամավորի խոսքով՝ իրենք վտանգը տեսել են վարձակալությունի հանգամանքի մեջ. այդ իսկ պատճառով տարբերակը ընդունելի չի եղել։

«Մտքերի փոխանակում է եղել ամերիկացիների հետ, թեման այդ ուղղությամբ չի շարունակվում, եթե ասել ենք չէ, ուրեմն չէ»,– նշել է Եղոյանը։

Հիշեցնենք՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ցանկանում է վարձակալել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» հարյուր տարով:

Ռազմագերիներ