
ԱՄՆ-ն կտրականապես մերժում է Մակրոնի՝ պաղեստինյան պետությունը ճանաչելու ծրագիրը․ Ռուբիո
Միացյալ Նահանգները չի աջակցել Ֆրանսիային Պաղեստին պետությունը ճանաչելու իր մտադրության մեջ. այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
«ԱՄՆ-ն կտրականապես մերժում է Էմանուել Մակրոնի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում պաղեստինյան պետությունը ճանաչելու ծրագիրը։ Այս անխոհեմ որոշումը միայն ծառայում է ՀԱՄԱՍ-ի քարոզչությանը և խոչընդոտում է խաղաղության հաստատմանը։ Սա ապտակ է հոկտեմբերի 7-ի իրադարձությունների զոհերին»,-գրել է Ռուբիոն։