26 Հուլ
2025
28° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիական դատարանը չեղյալ է հայտարարել Ասադի ձերբակալության օրդերը

Ֆրանսիական դատարանը չեղյալ է հայտարարել Ասադի ձերբակալության օրդերը

Ֆրանսիայի վճռաբեկ դատարանը չեղյալ է հայտարարել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի ձերբակալության օրդերը. փոխանցում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Agence France-Presse-ին։

«Դատարանը որոշել է, որ պետության ղեկավարի անձնական անձեռնմխելիությունը չի կարող չեղարկվել», – մեջբերում է գործակալությունը դատարանի նախագահ Քրիստոֆ Սուլարի հայտարարությունը։

Միևնույն ժամանակ դատավորը նշել է, որ Ասադի դեմ դատական հետաքննությունը կարող է շարունակվել, և կարող է ներկայացվել նոր օրդեր, քանի որ նա այլևս նախագահ չէ:

Ռազմագերիներ