26 Հուլ
2025
32.4° c ԵՐԵՎԱՆ
23.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան կոչ են արել Իսրայելին թույլատրել հումանիտար օգնության մուտքը Գազա

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան կոչ են արել Իսրայելին թույլատրել հումանիտար օգնության մուտքը Գազա

«Եվրաեռյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում:

«Ժամանակն է ավարտել պատերազմը Գազայում»,- նշվում է հայտարարության մեջ:

Եվրոպական երկրները կոչ են անում Իսրայելին անհապաղ թույլատրել ՄԱԿ-ին և մարդասիրական ոչ կառավարական կազմակերպություններին ձեռնարկել միջոցառումներ սովի դեմ պայքարի համար՝ ընդգծելով, որ Իսրայելը պետք է կատարի միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները:

«Քաղաքացիական բնակչության ամենահիմնական կարիքները, այդ թվում՝ ջրի և սննդի հասանելիությունը, պետք է բավարարվեն առանց որևէ հետագա հետաձգման», – ասվում է հայտարարության մեջ։

«Եվրաեռյակի» երկրները նաև ընդգծել են ՀԱՄԱՍ խմբավորման զինաթափման անհրաժեշտությունը:

Ռազմագերիներ