26 Հուլ
2025
36.3° c ԵՐԵՎԱՆ
29.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող արշավի նպատակը ժողովրդին վախեցնելն է. Արա Աբրահամյան

Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող արշավի նպատակը ժողովրդին վախեցնելն է. Արա Աբրահամյան

Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է, դիտավորյալ է փորձել մեկուսացնել գործարար Սամվել Կարապետյանին՝ կանխելու վերջինիս մասնակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին. TACC-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

«Սամվել Կարապետյանը ազդեցիկ անձնավորություն է, նա փող ունի և կարող է ինչ-որ մեկին աջակցել։ Իմ կարծիքով՝ Փաշինյանը դիտավորյալ հեռացրել է նրան. այս ամենտը կապված է նրա անձնական ամբիցիաների հետ՝ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ», – ասել է Աբրահամյանը։

Ռուսաստանի հայերի միության նախագահը նշել է, որ Կարապետյանը ոչ մի անօրինական բան չի արել, և ձերբակալությունից առաջ նա երբեք քաղաքականությամբ չի զբաղվել:

Աբրահամյանի խոսքով՝ Սամվել Կարապետյանի ու նրա բիզնեսի դեմ իրականացվող արշավը անօրինական է և ժամանակավոր. այն նպատակ ունի վախեցնել ժողովրդին։

Ռազմագերիներ