26 Հուլ
2025
33.3° c ԵՐԵՎԱՆ
24.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը և Ուկրաինան սկզբունքային համաձայնության են եկել նախագահների հանդիպման հարցում. Հաքան Ֆիդան

Ռուսաստանը և Ուկրաինան սկզբունքային համաձայնության են եկել նախագահների հանդիպման հարցում. Հաքան Ֆիդան

Ռուսաստանը և Ուկրաինան «սկզբունքային համաձայնության» են հասել Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու վերաբերյալ. հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին։

«Սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել Թուրքիայում առաջնորդների մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու վերաբերյալ», – ասել է Ֆիդանը՝ նշելով, որ տեսնում է հանդիպումն  անկացնելու պատրաստակամություն։

Ֆիդանը պարզաբանել է, որ կողմերը քննարկել են առաջնորդների հանդիպման վերաբերյալ հարցերը հուլիսի 23-ին Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ:

Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտությունը շատ լուրջ հետևանքներ է առաջացրել ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում, այն կարող է վերածվել ավելի լայն պատերազմի և խորացնել պառակտումը միջազգային ասպարեզում։

Ռազմագերիներ