
ՀՀ դեսպանն ու Ֆրանսիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը քննարկել են պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Տիերի Բյուրկարդին. հայտնում է «Արմենպրես» գործակալությունը:
ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, այդ թվում` պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Բացի այդ, նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ։