
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության վարկանիշը նվազել է՝ հասնելով 35 տարվա ամենացածր մակարդակին. WSJ
Վերջերս անցկացրած հարցման համաձայն՝ ամերիկացի ընտրողների 63 տոկոսը բացասական է գնահատում Դեմոկրատական կուսակցության գործունեությունը, դա կուսակցության ամենացածր վարկանիշն է The Wall Street Journal-ի հարցումների ավելի քան 30 տարվա ընթացքում:
Հարցումը ցույց է տվել, որ չնայած ընտրողների դժգոհությանը նախագահ Թրամփի վարած քաղաքականությունից՝ նրանք ընդհանուր առմամբ նշել են, որ Կոնգրեսում առանցքային խնդիրները լուծելու հարցում ավելի շատ վստահում են հանրապետականներին, քան դեմոկրատներին։
Հարցման մասնակիցների միայն 8 տոկոսն է հայտնել «շատ դրական» վերաբերմունք դեմոկրատների նկատմամբ, այնինչ Թրամփն անձամբ 46 տոկոս վարկանիշ ունի։