29 Հուլ
2025
30.3° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թեհրանը պետք է շտապ բարելավի հարաբերությունները հարևանների հետ․ Փեզեշքիան

Թեհրանը պետք է շտապ բարելավի հարաբերությունները հարևանների հետ․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը պետք է շտապ բարելավի հարաբերությունները հարևանների հետ՝ ընդգծելով, որ տարածաշրջանային ավելի ուժեղ կապերը կարող են օգնել չեզոքացնելու Արևմուտքի սահմանած պատժամիջոցները։

«Եթե մենք ուժեղացնենք հարևանների հետ հարաբերությունները, պատժամիջոցներն անարդյունավետ կդառնան», – ասել է նա՝ նշելով, – «այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է բարելավել հարաբերությունները մեր հարևան և տարածաշրջանային պետությունների հետ»

Փեզեշքիանը նշել է մի շարք երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան, Իրաքը, Պակիստանը, Աֆղանստանը, Թուրքմենստանը և Իրանի հարավային հարևանները՝ որպես «մեծ ներուժ» ունեցող երկրներ, որոնց հետ պետք է ակտիվացնել փոխադարձ համագործակցությունը՝ ընդհանուր շահերը ապահովելու համար։

Ռազմագերիներ