
Լավրովը և Սիրիայի ԱԳ նախարարը բանակցություններ են վարում Մոսկվայում
Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և Սիրիայի արտաքին գործերի նախարարների՝ Սերգեյ Լավրովի և Ասաադ ալ-Շիբանիի առաջին պաշտոնական հանդիպումը։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերը։
«Մենք ուշադիր հետևում ենք Սիրիայում տեղի ունեցող անցումային գործընթացներին», – նշել է Լավրովը։
Սիրիայի նախարարի այցի մասին նախօրեին հայտարարել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ օրակարգի հարցեր, նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ։