
Հանրապետական սենատորը հույս ունի, որ Թրամփը կհամաձայնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու օրինագծի ընդունմանը
ԱՄՆ Սենատի հանրապետական խմբակցության առաջնորդ Ջոն Թունը հույս ունի, որ նախագահ Դոնալդ Թրամփը կհամաձայնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու օրինագծի ընդունմանը. հայտնում է TACC գործակալությունը:
«Հուսով եմ, որ նա ինչ-որ պահի մեզ կանաչ լույս կտա», – չորեքշաբթի օրը The New York Post (NYP) թերթին տված հարցազրույցում ասել է Թունը։
Նա նաև կարծում է, որ օրինագիծը ամերիկացի առաջնորդին ավելի շատ լծակներ կտա՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։
Հուլիսի 14-ին Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների վրա կսահմանի մոտ 100% ներմուծման մաքսատուրքեր, եթե Վաշինգտոնը և Մոսկվան 50 օրվա ընթացքում համաձայնության չգան Ուկրաինայի հարցի կարգավորման շուրջ, սակայն Թրամփն ավելի ուշ հայտարարել է, որ կրճատում է ժամկետը մինչև 10 օր՝ սկսած հուլիսի 30-ից։
Ապրիլի սկզբին Սենատի անդամների երկկուսակցական խումբը ներկայացրել է օրինագիծ, որը նախատեսում է 500% մաքսատուրքեր սահմանել Միացյալ Նահանգներ այն երկրներից ներմուծվող ապրանքների վրա, որոնք Ռուսաստանից նավթ, գազ, ուրան և այլ ապրանքներ են գնում։