
Պուտինը Կրեմլում ընդունել է Սիրիայի արտաքին գործերի նախարարին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ասաադ ալ-Շեյբանիին և նրան ուղեկցող պատվիրակությանը. հայտնում է SANA գործակալությունը։
Ավելի վաղ Մոսկվայում պաշտոնական այցով գտնվող սիրիացի նախարարը բանակցել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Սիրիական պատվիրակության կազմում են եղել երկրի անցումային կառավարության պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան, գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Հուսեյն Սալաման և այլ պաշտոնատար անձինք։ Սա Սիրիայի նոր իշխանության ներկայացուցիչների առաջին պաշտոնական այցն է ՌԴ։
TACC գործակալության փոխանցմամբ՝ արտաքին գործերի նախարարների միջև բանակցություններից բացի՝ սիրիական պատվիրակությունը հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են մի շարք ընդհանուր ռազմական հարցեր: