01 Օգս
2025
39° c ԵՐԵՎԱՆ
30.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արգենտինայի հայկական կազմակերպությունները Հայաստանի իշխանությունից պահանջում են դադարեցնել Եկեղեցու դեմ հարձակումները

Արգենտինայի հայկական կազմակերպությունները Հայաստանի իշխանությունից պահանջում են դադարեցնել Եկեղեցու դեմ հարձակումները

Արգենտինայի 15 հայկական կազմակերպություններ համատեղ հայտարությամբ   դատապարտել են իշխանության հակաեկեղեցական արշավը։

Հայտարարության մեջ նշված է․

«Հանուն Արգենտինայի Հանրապետութեան Հայկական Հաստատությունների (IARA), սրանով  կգանք խստորեն դատապարտելու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի դեմ ուղղված անհիմն հարձակումներն ու մեղադրանքները։ Այս հարձակումը ուղղված է ոչ միայն մեկ անձի, այլև Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու դեմ որպես ամբողջություն. նրա ղեկավարությանը հարվածելով՝ փորձում եք տկարացնել նրա ամբողջ հոգևոր, մշակութային և ազգային մարմինը՝ խորապես վնասելով մեր հավաքական ինքնությունը որպես ժողովուրդ։

Սուրբ Առաքյալների կողմից հիմնված Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովուրդի հոգևոր, մշակութային և ազգային հոգին։ Այն եղել է և կմնա միասնության հենասյուն  Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայերի համար։ Նրա առաքելությունը երբեք քաղաքական չի եղել, նրա գործունեությունը եղել է և կշարունակի լինել ինքնության պահպանումը, ցեղասպանությունից մազապուրծ եղածների ընտանիքներին ուղեկցելը և հայ ժողովրդի հոգևոր և ազգային արժեքները պաշտպանելը։

Պնդել, որ Եկեղեցին վտանգ է ներկայացնում կամ գործում է ժողովրդի շահերի դեմ, բացի անհիմն լինելուց, լուրջ ինստիտուցիոնալ սխալ է։ Արցախի ժողովրդի՝ իր հողի վրա ապրելու իրավունքի հաստատումը, պատմական արդարության պահանջը և ազգային ինքնիշխանության պաշտպանությունը չի նշանակում միջամտել կուսակցական քաղաքականությանը, այլ  նշանակում է պահպանել այն արժեքները, որոնք մեզ հայ կսահմանեն։

Կաթողիկոսը, որպես աշխարհի ավելի քան յոթ միլիոն հայերի հոգևոր առաջնորդ, ընտրված է իր եկեղեցու գործընկերների և հայրենիքի և աշխարհի տարբեր համայնքներ ներկայացնող պատգամավորների կողմից։ Նրան վարկաբեկելու որևէ փորձ մեր ազգի պատմական շարունակականության դեմ հարձակում է հանդիսանում և մեր հավաքական խղճի նկատմամբ խոր անհարգալից վերաբերմունք է։

Հայաստանի համար այս վճռորոշ պահին, երբ առկա են խիստ զգայուն աշխարհաքաղաքական, ընկերային և տնտեսական մարտահրավերներ, անընդունելի է պետական հնարավորությունները և ուժը ուղղել Եկեղեցու հետ բախման, քաղաքացիների՝ լրատուամիջոցներում ազատ արտայայտվելու դեմ կամ ժողովրդավարությունն ու հանրապետական արժեքները խաթարող գործողությունների, երբ անհրաժեշտ են միասնություն, առաջնորդություն և պատասխանատվություն։

Մենք կոչ ենք անում Հայաստանի պետական իշխանություններին, որպեսզի դադարեցնեն Եկեղեցու և նրա բարձրագույն իշխանության դեմ ուղղված ամեն տեսակի հալածանքները կամ ճնշումները, և համատեղ աշխատեն նրանց հետ՝ ինստիտուցիոնալ հարգանքով, երկիրը ամրապնդելու և վերականգնելու ժողովրդի վստահությունը իր հիմնարար հաստատությունների նկատմամբ»։

Ռազմագերիներ