01 Օգս
2025
35.2° c ԵՐԵՎԱՆ
26.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ղարաբաղում Այվազովսկու հուշարձանի ապամոնտաժումը ափսոսանք և դժգոհություն է հարուցում․ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ

Ղարաբաղում Այվազովսկու հուշարձանի ապամոնտաժումը ափսոսանք և դժգոհություն է հարուցում․ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ

Ադրբեջանական  կողմից ռուսաստանցի նկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի ապամոնտաժումը Լեռնային Ղարաբաղում ափսոսանք և խոր դժգոհություն է առաջացնում․  ТАСС-ի հետ զրույցում ասել  է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։

«Ադրբեջանական կողմի գործողությունները՝ ուղղված Ղարաբաղում համաշխարհային համբավ ունեցող ռուսաստանցի նշանավոր նկարիչ Այվազովսկու հուշարձանի ապամոնտաժմանը, ափսոսանք և խոր դժգոհություն են առաջացնում»,– նշել է նա։

Շվիդկոյը հիշեցրել է, որ Այվազովսկու հուշարձանը տեղադրվել էր 2021 թ․՝ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայված ռուս խաղաղապահների մասնակցությամբ։

«Ռուս խաղաղապահները գտնվում էին տարածաշրջանում՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների։ Ռուսական կողմը որևէ կերպ չի տեղեկացվել ռուս վաստակավոր քանդակագործ, Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Ս․Ա․ Շչերբակովի աշխատանքը հանդիսացող այդ հուշարձանը ապամոնտաժելու պլանների մասին»,– ընդգծել է նա։

Շվիդկոյը շեշտել է, որ եթե Այվազովսկու հուշարձանը որևէ պատճառով չէր համապատասխանում ադրբեջանական կողմին, ապա Բաքուն կարող էր տեղյակ պահել Մոսկվային այն ապամոնտաժելու իր մտադրության մասին։

«Համոզված եմ, հարցը կլուծվեր քաղաքակիրթ ձևով, օրինակ՝ այն տեղափոխելով ռուսական հող։ Փոխարենը՝ Ռուսաստանի նկատմամբ ցուցադրական ոչ բարեկամական գործողություն է կատարվել»,– նշել է նա։

Ռազմագերիներ