
Սեպտեմբերին Ադրբեջանում կփակվի Կարմիր խաչի գրասենյակը
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) սեպտեմբերի սկզբին կդադարեցնի իր գործունեությունը Ադրբեջանում. ադրբեջանական լրատվամիջոցերի փոխանցմամբ՝ հայտնել է հանրապետությունում կոմիտեի գրասենյակի ղեկավար Դրագանա Կոիչը:
Կոիչն այս հայտարարությունն արել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ:
Նա գոհունակություն է հայտնել հանրապետության հետ համագործակցությունից և ընդգծել ԿԽՄԿ-ի հետ համագործակցության շարունակականության կարևորությունը Ժնևում գտնվող գլխավոր գրասենյակի միջոցով։
Ավելի վաղ ABC media-ն հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳՆ՝ ճշտելու, թե ինչ ընթացակարգով են կազմակերպվելու Բաքվում պահվող հայ ռազմագերիների տեսակցությունները ԿԽՄԿ-ի ադրբեջանական գրասենյակի փակման դեպքում: