06 Օգս
2025
27.1° c ԵՐԵՎԱՆ
16.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվում կայացել է հայ գերիների գործով շինծու դատավարության հերթական նիստը

Բաքվում կայացել է հայ գերիների գործով շինծու դատավարության հերթական նիստը

Ադրբեջանում շարունակվում է Արցախի նախկին ղեկավարության և ապօրինաբար պահվող այլ անձանց դեմ շինծու դատավարությունը. փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այսօրվա դատական նիստին մասնակցել են այսպես կոչված «տուժածները», նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները. նրանք ցուցմունքներ են տվել 44-օրյա պատերազմի և 2022-ի ռազմական գործողությունների ընթացքում «կրած վնասների» վերաբերյալ:

Հիշեցնենք՝ հայ ռազմագերիներին մեղադրում են «ցեղասպանության, խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման» և այլ հոդվածներով:

Շինծու դատավարության հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 4-ին։

Ռազմագերիներ