01 Սեպ
2025
29° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եմենի ափերի մոտ նավակի խորտակման հետևանքով զոհվել է ավելի քան 60 միգրանտ

Եմենի ափերի մոտ նավակի խորտակման հետևանքով զոհվել է ավելի քան 60 միգրանտ

Եմենի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավակի խորտակման հետևանքով զոհվել է առնվազն 68 մարդ։ Ինչպես հաղորդել է BBC-ին, նավի վրա եղել է ավելի քան 150 մարդ։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ նավը վատ եղանակային պայմաններում խորտակվել է Աբյան նահանգի հարավային ափերի մոտ։

Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) Եմենի գրասենյակի ղեկավար Աբդուսատտոր Եսոևը BBC-ին հայտնել է, որ ջրից դուրս է բերվել 68 դի։ Նրա խոսքով՝ 12 մարդ փրկվել է, իսկ մնացածը դեռևս անհետ կորած են համարվում։

«Նախնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ տասնյակ մարդիկ մահացել են, որոնցից շատերը, կարծես, Եթովպիայի քաղաքացիներ են», – ավելի վաղ հայտարարել էր Միգրացիայի միջազգային կազմակերպությունը։

Եմենը շարունակում է մնալ Աֆրիկյան երկրներից Պարսից ծոցի երկրներ մեկնող  աշխատանքային միգրանտների հիմնական երթուղին։

ՄՄԿ-ի գնահատականներով՝  վերջին ամիսներին միգրանտներ տեղափոխող նավակների վթարների հետևանքով հարյուրավոր մարդիկ են մահացել կամ անհետ կորել։

Ռազմագերիներ